Ապրիլի 29-ի միջոցառումների անոնս

12 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

29 ապրիլ,  2025            

ՀՀ նախագահական

Ժամը 08:45-ին ՀՀ նախագահականում՝ Վրաստանի նախագահի դիմավորման արարողություն ու հայտարարություններ: Հայկ Մանուկյան, Հայկ Բարսեղյան: 

Ժամը 11:00-ին ՀՀ նախագահականում՝ Վրաստանի նախագահ՝ հայտարարություններ: Դավիթ Մամյան, Հայկ Մանուկյան,  Հայկ Բարսեղյան: 

ՀՀ ԱԺ

ՀՀ կառավարություն

ՀՀ նախարարություններ

Պետական կառույցներ

Ժամը 09:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավված միջազգային և տեղական մասնագետների մասնակցությամբ կանցկացվի խնամատարության հարցերի վերաբերյալ աշխատաժողով։ Աշխատաժողովը նվիրված է Խնամատարության ինստիտուտի զարգացման ու կայացման հեռանկարին: Համաժողովն առաջին անգամ Հայաստանում անցկացվել է 2023 թվականին։ Բացման խոսքով հանդես կգան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և «Care for children» ՀԿ հիմնադիր և գործադիր տնօրեն Ռոբերտ Գլովերը։ ՀՀ ԱՍՀՆ

Ժամը 10:00-ին Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական դահլիճում տեղի կունենա «Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովի հանդիսավոր բացումը: Ներկա կլինեն ՀՀ ԿԳՄՍ նախարարը, ՀՀ-ում ֆրանսիայի դեսպանը: Իրենց մասնակցությունն են հաստատել՝ անվանի հետազոտողներ, գիտնականներ և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, ովքեր հանդես կգան զեկույցներով։ Գիտաժողովի գլխավոր բանախոսն է Ֆրանսիայի ազգային գրադարանի նախագահ Ժիլ Պեկուն: Առաջին օրը նախատեսվում է ստորագրել համագործակցության հուշագրեր Ֆրանսիայի և Հայաստանի ազգային գրադարանների, Խարտիայի ազգային դպրոցի, ինչպես նաև «Կալֆա» ժամանակակից տեխնոլոգիաների ֆրանսիական կազմակերպության հետ: Գիտաժողովի ընթացքում առանձին ցուցասրահում տեղի կունենա հայաստանյան հրատարակչությունների գրքերի ցուցահանդես: Գրադարանի մեծ ցուցասրահում առաջին անգամ կներկայացվեն ՀԱԳ անձեռնմխելի գրականության բաժնի՝ Ֆրանսիայում հրատարակված հայերեն և ֆրանսերեն հնատիպ գրականության և մամուլի բացառիկ նմուշներ: Գիտաժողովի հանդիսավոր փակումը նախատեսվում է իրականացնել Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Ժամը 10:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանի, ուսանող Կատյա Մանուկյանի ասուլիսը։ Թեմա. գյուղատնտեսական ոլորտի մասնագետների պահանջարկն աշխատաշուկայում․ իրականացվող ծրագրերն ու խնդիրները։ 

Ժամը 11:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Էրատո» սրահում կկայանա Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի /ԶԻՆԱՊԱՀ/ ամենամյա հաշվետու մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն ԶԻՆԱՊԱՀԻ ռազմավարական ուղին, օրենսդրական փոփոխությունները, գլխավոր գործադիր տնօրենի 2024թ. տարեկան և 2025թ. 1-ին եռամսյակի հաշվետվությունները՝ ֆինանսական վիճակը, կատարված հատուցումները, զոհված զինծառայողների ճանաչման և հարգանքի տուրքի մատուցման նախագիծը և այլ նորություններ։ ԶԻՆԱՊԱՀ:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:00-ին «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամում /Գյուլբենկյան 38/ կկազմակերպվի հանդիպում թուրք պատմաբան, ցեղասպանագետ, Հայկական հարցին առնչվող թեմաներով բազմաթիվ գրքերի հեղինակ, Լոս Անջելեսում գտնվող UCLA համալսարանի "Promise" հայկական ինստիտուտի Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար Թաներ Աքչամի հետ։ Թաներ Աքչամն այս օրերին Հայաստանում է գտնվում իր նոր մենագրության հայերեն հրատարակության առթիվ։ Հանդիպման ժամանակ պրոֆեսոր Աքչամը կանդրադառնա Հայոց ցեղասպանության թեմայով իր վերջին ուսումնասիրություններին։

Ժամը 14:30-ին Հրապարակի մետրոյի գետնանցումում կկայանա «Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնության պաշտոնական բացման արարողությանը: Երևանը դառնում է տարածաշրջանի առաջին «Պաշտպանված սրտի քաղաքը»: Միջոցառմանը կմասնակցեն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, «ՀԵՆԱՐ» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանը, գործադիր տնօրեն Ելենա Աբովյանը, նախագծի ղեկավար Անի Դավթյանը, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Միջոցառման ընթացքում պաշտոնապես կազդարարվի ծրագրի մեկնարկը և կներկայացվի ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորների աշխատանքը: Նախաձեռնության նպատակն է սրտի հանկարծակի կանգի դեպքում բարձրացնել փրկվելու հավանականությունը՝ ապահովելով ճիշտ գործիքներ, տեխնոլոգիաներ և վերապատրաստված կամավորներ։ Մամուլի ներկայացուցիչների համար սա հնարավորություն է տեղում ծանոթանալու ծրագրին և զրուցելու դրա հեղինակների հետ։ 

Ժամը 15:00-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի սրահում (Մելիք Ադամյան 2) կկայանա մամուլի ասուլիս: Հաշվի առնելով հանրային բարձր հետաքրքրությունը և լրատվամիջոցներից ստացվող բազմաթիվ հարցումները՝ կապված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հետ, տեղեկացնում ենք, որ Սահմանադրական դատարան դիմած ԱԺ պատգամավորների ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար, «ԼՈՒՅՍ» հիմնադրամի տնօրեն Դավիթ Հարությունյանը մամուլի ասուլիս կհրավիրի: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն Սահմանադրական դատարանի որոշման թե՛ դրական կողմերը, թե՛ բացթողումները: Բացի այդ, կլուսաբանվեն այն կարևոր հարցերը, որոնց Սահմանադրական դատարանը կա՛մ պատասխան չի տվել, կա՛մ տվել է թերի պատասխաններ: Դավիթ Հարությունյանը նաև կպատասխանի լրագրողների հարցերին: 

Ժամը 15:00-ին Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությամբ կազմակերպում է «Մի նկարի պատմություն» խորագրով ժամանակավոր ցուցադրություն։ Ցուցադրության կենտրոնում գեղանկարիչ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր, Հայաստանի նկարիչների միության անդամ Կարեն Գասպարյանի՝ 1988 թվականին ստեղծած «Զեյթունի պաշտպանները. տագնապալի լուսաբաց» կտավն է։

Ժամը 18:00-ին «Jellyfish» ռեստորանում «Puzzletrip» նորաստեղծ ընկերությունը հրավիրում է մասնակցելու առաջին նախագծի պաշտոնական ներկայացմանը և բացման միջոցառմանը։ Այս միջոցառումը բացառիկ հնարավորություն է՝ ծանոթանալու նոր և նորարարական զբոսաշրջային նախագծին, որը շուտով կհայտնվի ոլորտի առաջատար հարթակներում։ Ծրագրում ներառված են երաժշտական կատարումներ, հետաքրքիր ներկայացում և անմիջական շփում թիմի ու հյուրերի հետ՝ ջերմ ու անկաշկանդ միջավայրում։ Puzzletrip թիմ:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 11:30-ին Հայ-ռուսական համալսարանում /Հովսեփ Էմին փող., 123/ կկայանա համալսարանի ռեկտոր, ՀՀ և ՌԴ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանի ճեպազրույցը՝ նվիրված համալսարանի նվաճումներին և նրա զարգացման հեռանկարներին: Ճեպազրույցին կմասնակցեն՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ: Ծրագիրը ներառում է նաև համալսարանի շրջագայություն, որի ընթացքում հյուրերը կկարողանան ծանոթանալ կրթական, գիտական ​​և ՀՌՀ ենթակառուցվածքային բազային։ +374 93 528549: 

Ժամը 12:00-ին ԵՊԲՀ-ում, Աբովյան 50/5 հասցեում տեղակայված դահլիճում կանցկացվի «Իմունականխարգելման նվաճումներն այսօր և ապագայում. «Մարդկայնորեն հնարավոր» թեմայով անվճար կրեդիտավորված կոնֆերանս՝ «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» շրջանակում: 

Ժամը 18:30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Ակյան պատկերասրահում (Բաղրամյան 40) «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակը, Հայաստանի ամերիկյան համալսարանի «Թուրփանջյան» հասարակական ուսումնասիրությունների կենտրոնը և Oral History Matters (OHM)-ը հրավիրում են մասնակցելու Դավիթ Լեուպօլդի «Մարտնչող հիշողությունների երկիր. հայեր, քրդեր, թուրքեր» գրքի շնորհանդեսին։ Այս գիրքը լույս է սփռում հարավարևելյան Թուրքիայում Վանա լճի շրջանի բազմաշերտ հիշողության լանդշաֆտի վրա, որտեղ կոլեկտիվ բռնությունը Հայոց Ցեղասպանությունից ձգվում է մինչև մերօրյա քրդական հակամարտություն:

Մամուլի ակումբներ

Ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա երաժիշտ, կոմպոզիտոր և պրոդյուսեր Ստաս Նամինի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա կներկայացնի իր պապի՝ Խորհրդային Միության հայտնի պետական և քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի մասին գիրքը, որը հրատարակվել է հայերեն լեզվով։ Ռուս արձակագիր, սցենարիստ, լրագրող և ինքնակենսագրական գրքերի հեղինակ Անդրեյ Ռուբանովի հետ համահեղինակված գիրքը պարունակում է ժամանակակիցների, ընկերների հուշեր և փաստաթղթեր, որոնք լույս են սփռում խորհրդային ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի աշխատանքի վրա. ինչպես էր նա օգնում Հայաստանին, ինչպես կարողացավ լուծել Կուբայի հրթիռային ճգնաժամը և կանխել Երրորդ համաշխարհային պատերազմը։

Ժամը 15:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս՝ նվիրված «Միսս աշխարհ-2025» մրցույթին Հայաստանի մասնակցությանը: Մրցույթի մանրամասներով կկիսվեն՝ «Միսս աշխարհ» մրցույթի Հայաստանի մասնակից Ադրինե Աճեմյանը; «Միսս Երևան Փրոդաքշն»-ի տնօրեն Արմինե Մուրադյանը; «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ-1999» Գոհար Հարությունյանը։ Երեք տարվա ընդմիջումից հետո Հայաստանը կրկին կմասնակցի «Միսս աշխարհ-2025» գեղեցկության համաշխարհային մրցույթին, որը կկայանա մայիսի 7-31-ը՝ Հնդկաստանի Թելանգանա նահանգում։ Մեր երկիրը այս անգամ ներկայացնելու է 19-ամյա Ադրինե Աճեմյանը։ 

Մշակույթ

Ժամը 14:30-ին Գարեգին Նժդեհի հրապարակում կնշվի Պարի միջազգային օրը: Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի նախաձեռնությամբ դասական, ժամանակակից և ժողովրդական պարային գեղեցիկ համարներով հանդես կգան քոլեջի «Պարարվեստ» մասնագիտությունում սովորող ուսանողները: Իսկ միջոցառման ավարտին կբոլորենք հայկական շուրջպար՝ հանդիսատեսի հետ միասին։ 094 56 18 19:

Հոգեւոր

Սպորտ

Հայերեն

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս

Կանանց լիարժեք մասնակցությունը դիվանագիտությանն ու հանրային կառավարմանը վաղուց արդեն միայն հավասարության խնդիր չէ. ՀՀ ԱԳ փոխնախարար

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները