Վատիկանը հանրության համար փակել է Սիքստինյան կապելլան և պատրաստվում է կոնկլավի

2 րոպեի ընթերցում

Վատիկանն այցելուների համար փակել է Սիքստինյան կապելլան նոր պապ ընտրելու համար կարդինալների հավաքի՝ կոնկլավի նախապատրաստական աշխատանքների նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Վերջին այցելուները կարողացել են մտնել մատուռ ապրիլի 27-ին։ Դեռևս հայտնի չէ, թե երբ այն կրկին կբացի իր դռները զբոսաշրջիկների համար, քանի որ կոնկլավը կտևի այնքան, որքան անհրաժեշտ կլինի պապ ընտրելու համար։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան՝ 88 տարեկանում, կաթվածից։ Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել ապրիլի 26-ին։ Մոտ 400 000 մարդ մասնակցել է քահանայապետի հրաժեշտի արարողությանը։

Եկեղեցու օրենքով սահմանված ժամանակացույցի համաձայն՝ կոնկլավը կարող է սկսվել միայն իննօրյա սգո շրջանից հետո։ Այն նախատեսվում է սկսել մայիսի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում։ Մինչ այդ անհրաժեշտ է մատուռը պատրաստել նոր պապին ընտրող կարդինալների համար։ Մասնավորապես, պետք է տեղադրվի ծխնելույզ, որից դուրս եկող ծուխը ցույց կտա՝ արդյոք նոր պապ ընտրվել է, թե ոչ։

Ընտրությունը գաղտնի է տեղի ունենում, որպեսզի գործընթացը չենթարկվի արտաքին միջամտության։

Քվեարկությունից հետո աշխարհը պետք է սպասի նշանի. եթե Սիքստինյան կապելլայի ծխնելույզից դուրս եկող ծուխը սև է, կնշանակի, որ նրանք չեն ստացել նոր պապի ընտրության համար անհրաժեշտ երկու երրորդ ձայները։ Սակայն երբ պապ ընտրվի, սպիտակ ծուխ կբարձրանա, և զանգեր կղողանջեն։

Սիքստինյան կապելլան կոնկլավի  անցկացման պարտադիր վայր է դարձել 1996 թվականից, երբ Հովհաննես Պողոս 2-րդը ստեղծեց կաթոլիկ եկեղեցու Սահմանադրությունը, որտեղ նկարագրված են կոնկլավի անցկացման բոլոր մանրամասները։

Մատուռն անվանակոչվել է Սիքստոս IV պապի անունով, որն արվեստի հովանավոր էր և 15-րդ դարում վերահսկել է պապական գլխավոր մատուռի կառուցումը:

Հայերեն

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը