Չինական տրակտորաշինական արտադրանքում արդեն հաստատուն տեղ ունեն նաև հիբրիդային շարժիչով և ինքնակառավարվող տրակտորները

3 րոպեի ընթերցում

Չինական առաջատար տրակտորաշինական ընկերության արտադրանքում, բացի ժամանակակից պահանջներին համապատասխանող սարքավորումներով հագեցած տեխնիկան,   հաստատուն տեղ են զբաղեցնում նաև հիբրիդային շարժիչով և ինքնակառավարվող համակարգով անվավոր տրակտորները:

«Արմենպրես»-ի թղթակիցը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակներում «Լոյանն արտասահմանյան ԶԼՄ-ների աչքով» խորագիրը կրող փոխանակման ծրագրով այցելել է Հենան նահանգի Լոյան քաղաք՝ ծանոթանալով չինական տրակտորաշինական հսկայի գործունեությանն ու նորույթներին: 

Լոյանում YTO կորպորացիայի տրակտորաշինական այս գործարանը երկրի գյուղատնտեսական տեխնիկայի ու պահեստամասերի խոշորագույն արտադրողն է, որը գործում է 1955 թվականից:

Ընկերության ներկայացուցիչների հավաստմամբ՝ բազմամյա փորձի շնորհիվ գործարանը, շարունակաբար  կատարելագործելով իր արտադրանքը և ընդլայնելով  տեսականին, այժմ հաճախորդներին է ներկայանում բարձր արդյունավետությամբ ու ժամանակակից սարքավորումներով հագեցած գյուղտեխնիկայով: 

Գործարանի արտադրած տրակտորներն ու պահեստամասերն արտահանվում են ավելի քան 90 երկրներ: Արտահանման  հիմնական ուղղություններից են նաև ԱՊՀ երկրները,  այդ թվում՝ Հայաստանը:

Մասնավորապես՝ այս տարի ընկերությունը նախատեսում է արտահանել մոտ 10 հազար տրակտոր:

Գործարանում օրական արտադրվում է ավելի քան 400 տրակտոր և 500 դիզելային շարժիչ, սակայն ծավալները հիմնականում պայմանավորված են պատվերների թվով:

Առանձնապես ուշագրավ նորույթներից են գործարանում արտադրվող հիբրիդային շարժիչով (դիզելի և էլեկտրականության համադրմամբ) և ինքնակառավարվող (անվարորդ) անվավոր տրակտորները:

Ընկերության ներկայացուցիչները նշեցին, որ ինքնակառավարվող տրակտորը, որը դեռևս արտադրվում է սահմանափակ քանակությամբ, առավելապես կիրառվում է Չինաստանի հյուսիս-արևելյան հատվածի հողատարածքներում, որտեղ այն արդյունավետ է դրսևորել իրեն:

 Այս գյուղտեխնիկան, որն ունի 220 ձիաուժ, կիրառելի է բոլոր աշխատանքների դեպքում, ինչպես վարորդի կողմից կառավարվող տրակտորների դեպքում է:

Ըստ մեր զրուցակիցների՝ գործարանի կողմից արտադրվող բոլոր տրակտորները ցանկության դեպքում կարելի է ձևափոխել ինքնակառավարվող համակարգով:  

Հիբրիդային շարժիչով և ինքնակառավարվող անվավոր այս տրակտորների արժեքները կազմում են 90-100 հազար դոլար: 

Չինական տրակտորաշինական այս գործարանի ամբողջ տեսականին, ընդհանուր առմամբ, արտադրական յուրաքանչյուր շղթայում խիստ վերահսկողություն է անցնում: 

Բացի տրակտորներից, այստեղ արտադրվում են նաև այլ տեսակի գյուղատնտեսական մեքենաներ, օժանդակ տեխնիկա, պահեստամասեր՝ արտադրության մեջ ակտիվորեն ներդնելով նորագույն տեխնոլոգիաները: 

Հայերեն Русский 中文

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան