Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան արդյունավետ են համարում Ուկրաինայի հարցով Լոնդոնի բանակցությունները

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան արդյունավետ են համարում ապրիլի 23-ին Լոնդոնում Ուկրաինայի շուրջ կայացած բանակցությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է բանակցությունների արդյունքների շուրջ երեք եվրոպական երկրների համատեղ հայտարարության մեջ:

«Այսօրվա բանակցություններն արդյունավետ էին և հաջող, և զգալի առաջընթաց է գրանցվել հետագա քայլերի վերաբերյալ միասնական դիրքորոշման հասնելու գործում», - ընդգծվում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Ըստ փաստաթղթի՝«բոլոր կողմերը համաձայնել են շարունակել սերտ համակարգումը և առաջիկայում հետագա բանակցությունների հույս են հայտնել»։

Բացի այդ, երեք երկրների հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր կողմերը «վերահաստատել են իրենց ամուր աջակցությունը» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնառությանը՝ «դադարեցնելու սպանությունները և հասնելու արդար և կայուն խաղաղության»:

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ բանակցություններին մասնակցել են Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ 

Ապրիլի 23-ին Լոնդոնում պետք է կայանար Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Սակայն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չեղարկել էր իր ուղևորությունը Մեծ Բրիտանիա։

Եվրոպա

Լոնդոնում Ուկրաինայի հարցով հանդիպումը կանցկացվի առանց ԱԳ նախարարների՝ մասնակցությունից Մարկո Ռուբիոյի հրաժարվելու պատճառով

Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մոսկվայի հետ փոխըմբռնման է հասել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում և այժմ նպատակադրված է նույն արդյունքին հասնել Կիևի հետ։ 

Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ ՌԴ-ի հետ փոխըմբռնման է հասել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում

Հայերեն Русский

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ