Թրամփը Վատիկանում «բազմաթիվ հանդիպումներ» ունի աշխարհի ղեկավարների հետ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության համար Վատիկան իր այցի ընթացքում հանդիպումներ կունենա աշխարհի մի շարք ղեկավարների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը:

«Ես շատ հանդիպումներ ունեմ նշանակված։ Չգիտեմ՝ արդյոք կարող եմ դա անել.... Ես բազմաթիվ հանդիպումներ ունեմ, աշխարհի բոլոր ղեկավարները (խմբ.՝ ցանկանում են), ինչը խոսում է այն մասին, որ մենք լավ ապրանք ունենք, որը կոչվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ», - ասել է Թրամփը։

Լրագրողները նաև հարցրել են՝ արդյոք նա Վատիկանում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Թրամփը պատասխանել է, որ չգիտի՝ արդյոք Զելենսկին լինելու է հուղարկավորությանը։

Դոնալդ Թրամփը Վատիկան է մեկնելու ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ։ Սա երկրորդ նախագահության ընթացքում Թրամփի առաջին օտարերկրյա այցը կլինի։ 

Հռոմի պապի հուղարկավորությանն ակնկալվում է աշխարհի տարբեր ղեկավարների ներկայությունը, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Օլաֆ Շոլցի, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի։

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նույնպես մասնակցելու է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությանը, որը կկայանա ապրիլի 26-ին։ 

Հռոմի Ֆրանցիսկոս պապը վախճանվել է ապրիլի 21-ին, կաթվածից, 88 տարեկանում։ 

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին