Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածում կկառուցվի 17 կամուրջ, 2 թունել, 5 փոխհատում

3 րոպեի ընթերցում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Կարեն Բադալյանը, Սերժիկ Պետրոսյանը, Խաչատուր Մկրտչյանը հետևել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին։ Նրանք նախ եղել են կապալառուի՝ «Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana» համատեղ ձեռնարկության շինարարական բազայում, որտեղ շինարարի և տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության պատասխանատուները ներկայացրել են ծրագրի ֆիզիկական ու ֆինանսական առաջընթացը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ճանապարհային դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նախատեսվում է կառուցել 32 կմ ճանապարհ, 17 կամուրջ, 2 թունել, 19 հենապատ, 6 անասնանցում, 5 փոխհատում, 30 երկրորդական ճանապարհ և այլն։ 

«Այս պահին մեծ ծավալով կատարվում են հողային, թունելի հորատման աշխատանքներ։ 6 կամուրջ գտնվում է բետոնացման փուլում, 11 կամուրջի վրա արվում են հողային, հիմքերի կառուցման աշխատանքներ։ Մոտ 350 մ երկարության թունելի շուրջ 250 մ-ն արդեն հորատվել է։ Կառուցվել են մոտ 350 մ երկարությամբ հենապատեր։ Կատարվել են նաև այլ աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը շինարարի և տեխհսկողի հետ հանդիպման ընթացքում կարևորել է Հյուսիս-հարավ ծրագիրը։ 

«Մեր խնդիրն է աշխատանքները կատարել բարձր որակով և ըստ սահմանված ժամանակացույցի։ Ռազմավարական նշանակության ճանապարհը կապում է հանրապետության հարավը և հյուսիսը, այն տարանցիկ կարևոր ուղի է, ու պատահական չէ, որ Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում նշանակումից հետո իմ առաջին այցելությունը հենց Սյունիքի մարզ է և այս ծրագրի շինարարական տեղամասեր»,- նշել է Արկադի Չերչինյանը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ծրագրի հետ կապված մի շարք հարցեր։ Կապալառուի կողմից նշվել է, որ սերտորեն համագործակցում են պատվիրատուի, տեխհսկողի ու նախագծողի հետ, և ցանկացած հարց լուծվում է համագործակցության արդյունքում։ Տեխնիկական հսկողությունն իրականացնող թիմի ղեկավարը տեղեկացրել է, որ արվում է ամեն ինչ՝ աշխատանքները նշված ժամկետներում կատարելու համար։ Այս պահին շինհրապարակում ներգրավված են 250 միավոր մեքենա-մեխանիզմներ, շուրջ 350 աշխատող։ Ընդ որում, մայիս-հունիս ամիսներին նախատեսված է աշխատակիցների համալրում, ինչը կնպաստի ցուցանիշների մեծացմանը։ 

Այնուհետև ծրագրի պատվիրատուի, կապալառուի և տեխնիկական հսկողի ներկայացուցիչներն այցելել են շինարարական տեղամասեր՝ տեղում դիտարկելով աշխատանքների ընթացքը։  

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Ընտրություններ-2026. 314 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 54.87 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 22.08 տոկոսը

ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

Ընտրություններ-2026. նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 57.14 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 21.43 տոկոսը

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ

ՔՊ-ում շատ գոհացուցիչ են համարում խորհրդարանական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 58,97 տոկոսը

Ընտրական գործընթացի մեկնարկից ի վեր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 425 հաղորդում

Ժամը 20.00-ի դրությամբ քվեարկության մասնակցության տվյալները