Աշխարհ

Պակիստանի հարավ-արևմուտքում երեք ոստիկան է զոհվել ահաբեկչության հետևանքով

1 րոպեի ընթերցում

Պակիստանի հարավ-արևմուտքում երեք ոստիկան է զոհվել ահաբեկչության հետևանքով

Պակիստանի հարավ-արևմուտքում առնվազն երեք ոստիկան է զոհվել, ևս 20-ը՝ վիրավորվել ոստիկանական ավտոբուսի դեմ ինքնաշեն պայթուցիկ սարքի կիրառման հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Dawn պարբերականը։

Ըստ հրատարակության տեղեկատվության՝ պայթյունը տեղի է ունեցել Բելուջիստանի նահանգի Մասթունգի շրջանում՝ այդ տարածաշրջանի վարչական կենտրոն Քվետայից մոտավորապես 35 կմ դեպի հարավ։ Ինքնաշեն պայթուցիկ սարքն ամրացված է եղել ճանապարհի եզրին կայանված մոտոցիկլետին և գործի է դրվել, երբ ոստիկանական ավտոբուսն անցել է ականապատված փոխադրամիջոցի մոտով։

Բոլոր տուժածները տեղափոխվել են Մասթունգի հիվանդանոց, նրանցից երկուսի վիճակը ծանր է։

Առայժմ նահանգում գործող ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում