Աշխարհ

Թալիբները փակելու են Աֆղանստանի իսլամական կուսակցության գրասենյակները

2 րոպեի ընթերցում

Թալիբները փակելու են Աֆղանստանի իսլամական կուսակցության գրասենյակները

Աֆղանստանի արդարադատության նախարարությունը կարգադրել է փակել Գյուլբուդդին Հեքմաթյարի կողմից հիմնադրված Աֆղանստանի իսլամական կուսակցության գրասենյակներն ամբողջ երկրում և ձերբակալել նրանց աշխատակիցներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է կուսակցության գործող առաջնորդ Հաբիբ Ուր-Ռահման Հեքմաթյարին։

Աֆղանստանի արդարադատության նախարարության հրամանը, մասնավորապես, հրահանգ է պարունակում բոլոր նահանգներում քաղաքական այդ կուսակցության ներկայացուցչությունների աշխատանքն անմիջապես արգելափակելու և գրասենյակային սարքավորումներն ու գույքը բռնագրավելու մասին։

Հաբիբ Ուր-Ռահման Հեքմաթյարը հրապարակել է հրամանը և պատճենը ներկայացրել Աֆղանստանի գերագույն առաջնորդ Հայբաթուլլահ Ախունդզադեյին` իր խոսքերը հաստատելու համար:

Աֆղանստանի իսլամական կուսակցության հիմնադիրը գործող կուսակցապետի հայրն էր՝ Գյուլբուդդին Հեքմաթյարը, ով հայտնի աֆղանական քաղաքական և ռազմական գործիչ է եղել, հակասովետական ​​«Յոթի դաշինքի» առաջնորդներից մեկը, որը բաղկացած էր 1980-ականներին խորհրդային զորքերի դեմ կռվող խմբերից։ 1993-1994 և 1996 թվականներին եղել է Աֆղանստանի վարչապետ։ 2003-ին նա ԱՄՆ-ի կողմից ճանաչվել է ահաբեկիչ և ընդգրկվել ՄԱԿ-ի սև ցուցակում, սակայն 2017 թվականին համաներում է ստացել։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում