Աշխարհ

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3689–ի

1 րոպեի ընթերցում

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3689–ի

Մյանմայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը խլել է 3689 մարդու կյանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է China Daily–ն:

Երկրաշարժի հետևանքով վիրավորվել է 5020 մարդ, ապրիլի 11–ի դրությամբ 139 մարդ համարվում է անհետ կորած: 

Մարտի 28-ին Մյանմայում տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ՝ համապատասխանաբար 7,7 և 6,4 մագնիտուդով։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մյանմայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մանդալայի մոտակայքում: Այն ավերել է հազարավոր շենքեր, ճեղքել ճանապարհներ և քանդել կամուրջներ։

Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում