Մակրոնը մտադիր է հասնել ԱՄՆ-ի նոր սահմանված մաքսատուրքերի չեղարկմանը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է ստիպել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին չեղարկել նոր մաքսատուրքեր սահմանելու իր որոշումը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Նպատակն է հասնել մի իրավիճակի, երբ նախագահ Թրամփը չեղարկի իր որոշումը: Եթե դա նշանակում է, որ պետք է բացատրել, որ մենք պատրաստ ենք պատասխանելու, մենք պետք է պատասխանատվություն կրենք դրա համար»,- ասել է Մակրոնը և հավելել, որ Եվրոպան երբեք քաոս չի ցանկացել։

Ապրիլի 2-ին Թրամփը գործադիր հրաման է ստորագրել այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար փոխադարձ մաքսատուրքեր սահմանելու մասին, որպեսզի դեֆիցիտի փոխարեն մնացորդ լինի։ Հիմնական նվազագույն դրույքաչափը կկազմի 10%: Երկրների մեծամասնությունը, սակայն, կբախվի ավելի բարձր շեմի:

Եվրամիությունից ապրանքների մաքսատուրքերը կհասնեն 20%-ի։ Թրամփը մաքսատուրքերից բյուջեի եկամուտ է խոստացել 6-7 տրիլիոն դոլարի չափով։ Մի շարք երկրների իշխանությունները հայտարարել են պատասխան միջոցներ կիրառելու մասին։

Հայերեն Français Русский

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը