Աշխարհ

Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3564-ի

1 րոպեի ընթերցում

Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3564-ի

Մյանմայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3564-ի, վիրավորների թիվը կազմել է 5012, իսկ 210 մարդ դեռ անհետ կորած է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է China News-ը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Թոմ Ֆլետչերը նշել է, որ մարդիկ սննդի կարիք ունեն: Նրանց ջուր է անհրաժեշտ, էլեկտրականություն և ապաստան:

Նրա խոսքով՝ հետցնցումները շարունակվում են․ 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել հանգստյան օրերին:

Երկրաշարժը համարվել է ամենախոշորն այս տարվա ընթացքում և ամենաուժգինը մայրցամաքում վերջին տասնամյակի ընթացքում:

Բանգկոկում երկրաշարժի հետևանքով ապրիլի 3-ի դրությամբ զոհվել է 29 մարդ, ևս 34-ը՝ վիրավորվել։

Մարտի 28-ին Մյանմայում տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ՝ 7,7 և 6,4 մագնիտուդով։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մյանմայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մանդալայի մոտակայքում: Այն ավերել է հազարավոր շենքեր, ճեղքել ճանապարհներ և քանդել կամուրջներ։

Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում