Հարավային Կորեայում որոշել են նախագահական ընտրությունների օրը

2 րոպեի ընթերցում

A woman casts her vote at a polling station during the presidential elections in Seoul, South Korea May 9, 2017. REUTERS/Kim Hongji - RTS15QOW

Հարավային Կորեայի կառավարությունը որոշել է նախագահական ընտրություններ անցկացնել հունիսի 3-ին՝ անցյալ շաբաթ Սահմանադրական դատարանի կողմից Յուն Սոկ Յոլի պաշտոնանկությունից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Ըստ աղբյուրի՝ նախագահի պաշտոնակատար Հան Դոկ Սուն նախագահական ընտրությունների օրը կհաստատի ապրիլի 8-ին նախարարների կաբինետի հետ հանդիպումից հետո, որի ընթացքում նաև ընտրությունների օրը պետք է հայտարարվի ոչ աշխատանքային։ 

Սահմանադրական դատարանի կողմից նախագահի պաշտոնանկությունից հետո ընտրություններ պետք է անցկացվեն 60 օրվա ընթացքում։ 

Յուն Սոկ Յոլն իմփիչմենթի էր ենթարկվել 2024 թ. դեկտեմբերի կեսերին՝ սահմանադրությունը և երկրի օրենքները խախտելու համար: Դեկտեմբերի 3-ին նա երկրում ռազմական դրություն էր հայտարարել, զորքեր մտցրել Ազգային ժողով և պահանջել էր ձերբակալել քաղաքական գործիչների։ Ըստ դատարանի որոշման՝ երկրում ռազմական դրություն հայտարարելու իրավական նախադրյալներ չեն եղել։ Ըստ Կորեայի Հանրապետության սահմանադրության՝ նախագահը կարող է ռազմական դրություն հայտարարել պատերազմի ժամանակ կամ դրան համազոր արտակարգ իրավիճակի դեպքում։

Յուն Սոկ Յոլը ռազմական դրության հայտարարումն արդարացրել էր՝ մեղադրելով հիմնական ընդդիմադիր կուսակցությանն այն բանում, որ այն «կաթվածահար է անում» պետական գործերը՝ իր վարչակազմի պաշտոնյաներին պարբերաբար իմփիչմենթի ենթարկելու և պետական բյուջեն կրճատելու միջոցով։

Աշխարհ

Հարավային Կորեայի՝ իմփիչմենթի ենթարկված նախագահը դատարանի որոշմամբ հեռացվել է պաշտոնից

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն