Աշխարհ

Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3354-ի

1 րոպեի ընթերցում

Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3354-ի

Մյանմայի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3354-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի պետական լրատվամիջոցներին: 

Երկրաշարժ հետևանքով 4850 անձ վիրավորվել է, 220-ն այս պահի դրությամբ անհետ կորած են համարվում: 

Մարտի 28-ին Մյանմայում տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ՝ 7,7 և 6,4 մագնիտուդով։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մյանմայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մանդալայի մոտակայքում: Այն ավերել է հազարավոր շենքեր, քանդել ճանապարհներ և կամուրջներ։

Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում