ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուսով է, որ ԱՄՆ-ի ռազմական ուշադրությունը կտեղափոխվի դեպի Ասիա

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուսով է, որ ԱՄՆ-ն իր ռազմական ուշադրությունը կտեղափոխի դեպի Ասիա՝ առանց Եվրոպայի համար անակնկալների: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։  

«ԱՄՆ-ն ավելի շատ կկենտրոնանա Ասիայի վրա, ինչը երկարաժամկետ հեռանկարում հավանաբար կնշանակի, որ պետք է փոխվի ռազմական ուժերի հավասարակշռությունը։ Ես հավատում և ակնկալում եմ, որ դա կարվի առանց անակնկալների»,- ասել է Ռյուտեն։

Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ամերիկյան ռազմական ուժերը, ներառյալ միջուկայինը, մնում են Եվրոպայում։

Նախկինում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրներից պահանջել էր պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի, իսկ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը վստահեցրել էր, որ ԱՄՆ-ն դեռ չի ծրագրում նվազեցնել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում։

 

Հայերեն Русский

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը