Փոխվարչապետը ընդունել է ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների խմբի` քննարկելու սոցիալական և մի շարք այլ հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ապրիլի 3-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին։ Հանդիպումը կայացել է մարտի 29-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքում ներկայացված պահանջների արծարծման շրջանակում։ Խորհրդի անդամների փոխանցմամբ՝ ներկայացված 12 պահանջներից 11-ի վերաբերյալ կառավարությունն առաջարկել է գրավոր պատասխանել, իսկ հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են սոցիալական բնույթի հարցեր, այդ թվում՝ բնակարանային ապահովման և սոցիալական աջակցության ծրագրերը։ Ըստ խորհրդի ներկայացուցչի՝ կառավարության դիրքորոշումը հստակ է՝ բնակվարձի նախկինում գործող 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագիրը չի վերականգնվելու։ Սակայն, ինչպես ընդգծվել է հանդիպման ընթացքում, պատրաստակամություն կա սոցիալական և բնակարանային նոր լուծումների մշակման ուղղությամբ աշխատանքային խմբերի ձևավորման միջոցով։ 

«Մնացած պահանջների վերաբերյալ մեզ փոխանցեցին, որ այս ձևաչափով քննարկման հնարավորություն չկա, և կառավարությունը գրավոր պատասխան կտա։ Մենք մեր դիտարկումները կընդգրկենք խորհրդի ներքին քննարկումներում և, ամենայն հավանականությամբ, կանցնենք գործողությունների։ Ակցիաները կշարունակվեն, քանի որ այս պահի դրությամբ տրված պատասխանները մեզ բավարար չեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է խորհրդի ներկայացուցիչ Ապրես Մարգարյանը։

Մարտի 29-ին կայացած հանրահավաքում հրապարակված պահանջագիրը ներառում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ հայրենի հող վերադարձի իրավունքի պաշտպանության, սոցիալական ապահովության, միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ ներկայացված գանգատների շարունակման և այլ հարցեր։

Հայերեն Español Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին