Իլոն Մասկը կշարունակի ծառայել Սպիտակ տանը որպես նախագահի խորհրդական. ԱՄՆ փոխնախագահ
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ միլիարդատեր Իլոն Մասկը կշարունակի ծառայել որպես խորհրդական նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում՝ չնայած նրա պաշտոնական դերի ավարտին Կառավարության արդյունավետության դեպարտամենտում (DOGE): «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ Մասկը կմնա նախագահի և իր անձնական խորհրդականը՝ ընդգծելով նրա ներդրումը բյուրոկրատիայի կրճատման և կառավարության ծախսերի արդյունավետության բարձրացման գործում։
Մասկի պաշտոնավարումը DOGE-ում սահմանափակված էր 130 աշխատանքային օրով, որը նախատեսվում է ավարտել մայիսի վերջին: