Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3085-ի

1 րոպեի ընթերցում

Մյանմայում մարտի 28-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3085-ի, իսկ վիրավորներինը` 4715-ի։ 341 մարդ անհետ կորած է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The  Associated Press-ը։

7,7 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը Մյանմայի՝ մեծությամբ երկրորդ Մանդալայ քաղաքի մոտ էր։ Այնտեղ փլուզվել են հազարավոր շենքեր, ավերվել կամուրջներ ու ճանապարհներ։

Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։ 

Ըստ The National պարբերականի՝ Բանգկոկում փրկարարները Գլխավոր աուդիտորական գրասենյակի 30-հարկանի փլուզված շենքի փլատակներում հայտնաբերել են ևս 14 դի, որից հետո զոհերի թիվը հասել է 29-ի։ Այլ լրատվամիջոցներ հաղորդում են, որ Թաիլանդում ընդհանուր զոհերի թիվը հասել է 36-ի։ Եվս 9 մարդ վիրավորվել են, իսկ 59-ը անհետ կորած են։ 

Բանգկոկի քաղաքապետ Չաթչաթ Սիտիպհանը հայտնել է, որ հայտնաբերված 14 դիերից միայն մեկն է դուրս բերվել փլատակներից: Ակնկալվում է, որ մնացած զոհերի մարմինները փլատակներից դուրս կբերվեն այսօր՝ ապրիլի 3-ին։

Նրա խոսքով՝ այժմ փրկարարները փորձում են հասնել վերելակի հորան, որտեղ կարող են գտնվել ողջ մնացած աշխատակիցներ։

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն