Ռաֆայել Գրոսին մտադիր է այցելել Իրան և Ռուսաստան

2 րոպեի ընթերցում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին մտադիր է մինչև ապրիլի վերջն այցելել Թեհրան՝ իրանական միջուկային համաձայնագրի քննարկման համար, իսկ մայիսին հնարավոր է նրա այցը Ռուսաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակցին։

«Մենք քննարկում ենք (ուղևորության) ժամկետը, որը տեղի կունենա առաջիկա շաբաթներին», - ասել է նա: 

Ճշտող հարցին, թե խոսքն արդյոք ապրիլի մասին է, Գրոսին պատասխանել է. «Հավանաբար»:

Գրոսիի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները «միայն ապացուցում են համաձայնության հասնելու անհրաժեշտությունը»։ 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին սպառնացել էր ռմբակոծությամբ և երկրորդային մաքսատուրքերով, եթե Թեհրանը Վաշինգտոնի հետ համաձայնագիր չկնքի իր միջուկային ծրագրի շուրջ։   

Իրան

Թրամփը սպառնացել է ռմբակոծել Իրանը միջուկային համաձայնագիր չկնքելու դեպքում

«Մեզ լավ, հաստատուն համաձայնություն է անհրաժեշտ: Իմ բոլոր ջանքերն ուղղված են դրան, ուստիև ես կրկին մեկնում եմ Թեհրան», - ասել է նա։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչին և Գրոսին հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել ԱԷՄԳ-ի ղեկավարի Թեհրան այցի շուրջ, մանրամասնությունները մշակվում են։ Նախարարության հայտարարության համաձայն՝ նկատի առնելով Իրանի հասցեին ԱՄՆ-ի վերջին սպառնալիքները, Արաղչին նշել է Թեհրանի մտադրությունը՝ վճռականորեն «պաշտպանել իր խաղաղ միջուկային ծրագիրը»:

Իրան

ԱՄՆ-ն կոշտ պատասխան կստանա, եթե փորձի խռովություն հրահրել Իրանում. Խամենեի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը դիտարկում է նաև մայիսին Ռուսաստան այցի հնարավորությունը։ 

«(Ժամկետ) դեռևս չկա: Մենք մտածում ենք մայիսի մասին, հնարավոր է», - ասել նա ՏԱՍՍ-ի թղթակցին:

Գրոսին նշել է, որ գործակալությունը մշտական ​​աշխատանքային կապի մեջ է Ռուսաստանի հետ։ 

«Վերջերս Մոսկվայում էի և ծրագրում եմ վերադառնալ», - ասել նա:

Հայերեն ქართული Русский

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը

Այս կամ այն բնակավայրերին վերաբերող հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում. Բայրամով

ԱՄՆ-ն հերքել է Իրանի պնդումներն ամերիկյան երկու ռազմանավի հարվածելու մասին

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն

Մեծ Բրիտանիան մերժում է Իսրայելի «վնասակար» պատասխանը Արևմտյան ափի բնակավայրերի դեմ պատժամիջոցներին

Մարիա Կարապետյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գուտերեշն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում

Երևանում նոր կառուցապատումների համար սահմանվել են ավելի խիստ քաղաքաշինական կանոններ. Տիգրան Ավինյան

Հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը ենթադրում է նոր առանձնացված գծեր և ավտոմեքենաների սահմանափակումներ. Ավինյան