Բյուրականի աստղադիտարանը և Նորարարության խթանման և հետազոտությունների կենտրոնը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

1 րոպեի ընթերցում

Բյուրականի աստղադիտարանը՝ ի դեմս տնօրեն Արեգ Միքայելյանի և «Նորարարության խթանման և հետազոտության կենտրոն» (CIPR) ՍՊԸ-ն՝ ի դեմս հիմնադիր տնօրեն Մարի Հրաչուհի Պօղոսեանի, մարտի 28-ին ստորագրել են  փոխըմբռնման հուշագիր։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Բյուրականի աստղադիտարանը։ 

Համագործակցության շրջանակում նախատեսվում է ժամանակակից տեխնոլոգիաների, տիեզերական և աստղագիտական սարքաշինության սարքավորումների մշակման և նորարարական գիտահետազոտական աշխատանքների միջոցով աջակցել տեխնոլոգիական առաջընթացին և գիտելիքահենք տնտեսության ձևավորմանը։ 

Նշվում է, որ այս հուշագիրը կարևոր քայլ է համագործակցության ընդլայնման և աստղագիտության ոլորտում նոր նախաձեռնությունների զարգացման համար։

Հայերեն

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել