Բյուրականի աստղադիտարանը և Նորարարության խթանման և հետազոտությունների կենտրոնը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
1 րոպեի ընթերցում

Բյուրականի աստղադիտարանը՝ ի դեմս տնօրեն Արեգ Միքայելյանի և «Նորարարության խթանման և հետազոտության կենտրոն» (CIPR) ՍՊԸ-ն՝ ի դեմս հիմնադիր տնօրեն Մարի Հրաչուհի Պօղոսեանի, մարտի 28-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Բյուրականի աստղադիտարանը։
Համագործակցության շրջանակում նախատեսվում է ժամանակակից տեխնոլոգիաների, տիեզերական և աստղագիտական սարքաշինության սարքավորումների մշակման և նորարարական գիտահետազոտական աշխատանքների միջոցով աջակցել տեխնոլոգիական առաջընթացին և գիտելիքահենք տնտեսության ձևավորմանը։
Նշվում է, որ այս հուշագիրը կարևոր քայլ է համագործակցության ընդլայնման և աստղագիտության ոլորտում նոր նախաձեռնությունների զարգացման համար։