Աշխարհ

Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. ցնցումները զգացվել են նաև Թաիլանդում և Չինաստանում

1 րոպեի ընթերցում

Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. ցնցումները զգացվել են նաև Թաիլանդում և Չինաստանում

Մյանմայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդով երկրաշարժ։ Ըստ ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների կենտրոնի՝ էպիկենտրոնն ընկած է եղել Սագայն քաղաքից 16 կմ հեռավորության վրա, օջախի 10 կմ խորությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն հաղորդում է, որ ցնցումներ են զգացվել նաև հարյուրավոր կմ հեռավորության վրա՝ Թաիլանդում և Չինաստանի հարավարևմտյան Յունանի նահանգում։

Մյանմայի մայրաքաղաք Նեյպիդոյում վնասվել են ճանապարհներ, Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում վնասվել են շենքեր։ 

Ականատեսներից մեկը Reuters գործակալությանը հայտնել է, որ Տաունգու քաղաքում մզկիթներից մեկը մասնակի փլուզվել է. չորս մարմին դուրս է բերվել փլատակներից, սակայն այնտեղ դեռ էլի մարդիկ կարող են լինել։

Մյանմայի իշխանությունները երկրաշարժի պատճառած վնասների մասին պաշտոնապես ոչինչ չեն հայտնել։ Հրշեջ ծառայության աշխատակիցներից մեկը Reuters-ին հայտնել է, որ սկսվել են որոնողափրկարարական աշխատանքները և վնասի գնահատումը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում