Եվրոպա

Իտալիան 68 միլիոն եվրո կհատկացնի Սիրիայի վերականգնման համար

2 րոպեի ընթերցում

Իտալիան 68 միլիոն եվրո կհատկացնի Սիրիայի վերականգնման համար

Իտալիան մտադիր է մոտ 68 միլիոն եվրո հատկացրել Սիրիայում մարդասիրական ծրագրերի և ենթակառուցվածքների վերականգնման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Իտալիայի խորհրդարանի լսումների ժամանակ հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին՝ ընդգծելով, որ այս քայլն էական աջակցություն է երկրի անցումային գործընթացում։ 

Syria TV-ի փոխանցմամբ՝ Տայանին պարզաբանել է, որ օգնությունը ներառում է աջակցություն առողջապահության և հիվանդանոցային ոլորտներին, ինչպես նաև ենթակառուցվածքային և սննդի մատակարարման ամրապնդման նախագծերին:

Նա նշել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում կսկսվեն համագործակցության նոր նախագծեր՝ ընդգծելով Իտալիայի կառավարության մտադրությունը՝ կազմակերպելու բիզնես ֆորում, որի նպատակն է նպաստել Սիրիայի վերակառուցման ջանքերին։

Իտալիայի արտգործնախարարը բարձր է գնահատել սիրիական վարչակազմի կողմից հրապարակված սահմանադրական հռչակագիրը՝ այն որակելով որպես «դրական քայլ»։ Նա կոչ է արել շարունակել և աստիճանաբար թուլացնել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները՝ հաստատություններին աջակցելու և տնտեսական վերականգնումը խթանելու նպատակով:

Ավելի վաղ Եվրամիության գլխավորած համաժողովի ժամանակ դոնոր երկրները խոստացել են Սիրիային 5,8 միլիարդ եվրո տրամադրել՝ օժանդակելով երկրի նոր իշխանություններին անցումային շրջանի մարտահրավերներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում