Եվրոպա

ԵՄ-ն պատրաստ է ավելի քան 10 միլիարդ եվրո ներդնել Անդրկասպյան միջանցքի զարգացման համար

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն պատրաստ է ավելի քան 10 միլիարդ եվրո ներդնել Անդրկասպյան միջանցքի զարգացման համար

Եվրոպական և միջազգային ֆինանսական կառույցները պատրաստ են ավելի քան 10 միլիարդ եվրո ներդնել Անդրկասպյան փոխադրամիջանցքի զարգացման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգությաան քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մարտի 27-ին Աշգաբաթում կայացած Եվրոպական միության և Կենտրոնական Ասիայի երկրների նախարարների 20-րդ հանդիպմանը նվիրված մամուլի ասուլիսում:

«Անդրկասպյան փոխադրամիջանցքի զարգացումը խոշոր ընթացիկ նախագիծ է: Եվրոպական և միջազգային ֆինանսական կառույցները պատրաստ են այս նախագծում ավելի քան 10 միլիարդ եվրո ներդնել», - Կալասի խոսքերն է մեջբերել Turkmenportal պարբերականը։ 

Կալասն ընդգծել է ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև համագործակցության աճող ցանկությունը։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը պլանավորում է ընդլայնել փոխգործակցությունը տարբեր ուղղություններով։

Կալասը հատուկ շեշտը դրել է երիտասարդների փոխանակումների ծրագրերի զարգացման և գործարար ու ակադեմիական կապերի ամրապնդման վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում