Աշխարհ

Հարավային Կորեայում շարունակում են մարել խոշոր անտառային հրդեհը, զոհվել է 4 մարդ

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայում շարունակում են մարել խոշոր անտառային հրդեհը, զոհվել է 4 մարդ

Առնվազն 4 մարդ զոհվել, ևս 11-ը վիրավորվել են անտառային հրդեհի հետևանքով, որն արդեն հինգերորդ օրն է՝ շարունակվում է Սեուլից 180 կմ հեռավորության վրա գտնվող հարավկորեական Կյոնսան Պուկո նահանգում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է EFE գործակալությունը՝ վկայակոչելով իշխանության ներկայացուցիչների:

Գործակալության տվյալներով՝ այրվել է 16 տուն, երկու գործարան, ինը պահեստ և երկու տաճար։ Հրդեհի պատճառով տարհանվել է 3300 մարդ։ Այրվել-ոչնչացել է շուրջ 14 700 հա անտառ։ Իրավիճակը բարդացնում է ուժեղ քամին և չոր եղանակը, ինչի պատճառով հնարավոր չէ վերահսկել կրակի տարածումը։

Հրդեհի մարմանը ներգրավված է 6700 մարդ և 110 մասնագիտացված ուղղաթիռ։ Նրանք աշխատում են կանխել հրդեհի տարածումը դեպի հարևան տարածաշրջաններ։

Հարավային Կորեայի ներքին գործերի նախարարությունում հիշեցրել են, որ տարեսկզբից երկրում գրանցվել է տարբեր աստիճանի բարդության 234 անտառային հրդեհ, որոնց մեծ մասի պատճառը դարձել է մարդկային գործոնը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում