Հայաստան

Սևանա լճի դիտակետերի համար ձեռք են բերվել ջրաչափական սարքեր և ջրի գոլորշիացման հաշվարկման տվիչով կայան

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի դիտակետերի համար ձեռք են բերվել ջրաչափական սարքեր և ջրի գոլորշիացման հաշվարկման տվիչով կայան

«Եվրամիությունը՝ Սևանի համար» (EU4Սsevan) ծրագրի աջակցությամբ հիդրոլոգիական դիտակետերի համար ձեռք են բերվել 5 ջրաչափական պտուտաններ, ինչպես նաև մեկ ավտոմատ օդերևութաբանական կայան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ Օդերևութաբանության համաշխարհային օրվան և ՀՀ-ում Անտառագետի, Ջրաբանի, Օդերևութաբանի օրվան նվիրված հանդիսավոր նիստում ներկայացնելով անցած տարում իրականացված աշխատանքների արդյունքները։

«Կայանը տեղադրված է Սևանա լճի առափնյա գոտում և  համալրված է նաև ջրային մակերևույթից գոլորշացման հաշվարկման տվիչով՝ Սևանա լճից ջրի գոլորշիացման գնահատման նպատակով»,-մանրամասնեց Ազիզյանը։

Նրա խոսքով՝  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակում էլ «Գեղամավան» և «Ծովինար» հիդրոլոգիական դիտակետերում տեղադրվել են ջրի մակարդակի ռադարային դիտարկումների ավտոմատ կայաններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում