Տնտեսություն

Ֆինանսապես գրագետ՝ Իդրամ Ջունիորի հետ

3 րոպեի ընթերցում

Շարունակվում է Իդրամի ֆինանսական գրագիտության արշավը Հայաստանի կրթական հաստատություններում։ Օրերս հերթական սեմինարն է կայացել Օհանյան կրթահամալիրում, որի ընթացքում դպրոցականներին ներկայացվեց կարևոր ու անհրաժեշտ տեղեկատվություն ֆինանսների գրագետ տնօրինման, խնայելու կարևորության մասին։

Առանձին ու մանրամասն երեխաներին ներկայացվեցին ֆինանսական զեղծարարությունների ամենատարածված տեսակներն ու տարբերիչ մեխանիզմները, դրանցից պաշտպանվելու կանոնները։

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի կարծիքով՝ ֆինանսական գրագիտության թեման ոչ միայն կարևոր ու օրակարգային է, այլ նաև շատ հետաքրքիր է երեխաների համար․ «Ինչպես արդեն տեղյակ եք, Հայաստանի Հանրապետությունում դպրոցականների ֆինանսական գրագիտության ուղղությամբ իրականացվում են մի շարք պետական ծրագրեր և նախաձեռնություններ։ Հատկապես կարևոր ու արդյունավետ են ՀՀ ԿԳՄՍ և ՀՀ ԿԲ-ի ջանքերը՝ Հայաստանի դպրոցականների շրջանում ֆինանսական գրագիտության զարգացման ուղղությամբ։ 

Իդրամ ընկերությունը, որպես շահագրգիռ կողմ,  առաջնորդվելով ՀՀ կառավարության Ֆինանսական կրթության ազգային ռազմավարության դրույթներով, իր կողմից ևս համեստ ներդրում է կատարում բնակչության, այդ թվում՝ դպրոցականների ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման գործում։ Պետք է նշեմ, որ մեր Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության ուղղություններից մեկը հենց ֆինանսական գրագիտությունն է, և մենք այն համարում ենք կայուն ու պաշտպանված հասարակություն ունենալու գրավականներից մեկը։  Այսօրվա միջոցառումը հերթականն է, և այս շարքը շարունակական է լինելու։ Վստահ ենք, որ երեխաներին փոխանցված գիտելիքները կունենան կարևոր նշանակություն իրենց հետագա կյանքում»,- նշեց Տաթևիկ Վարդևանյանը։ 

Հանդիպման գլխավոր հյուրերից էր Իդրամ Ջունիորը, ում հետ երեխաները միշտ սիրով են շփվում։ Հայաստանում առաջին ու միակ մանկական ֆինանսական հավելվածը, որը ստեղծվել է երեխաների շրջանում ֆինանսական գրագիտությանը նպաստելու նպատակով, արդեն հասցրել է դառնալ երեխաների սիրելի ու վստահելի ընկերը ֆինանսների աշխարհում։ 

Դուք ևս կարող եք միանալ Ջունիորի հետաքրքիր ու զվարճալի ճամփորդությանը՝ պարզապես ներբեռնելով հավելվածը Ձեր երեխաների սմարթֆոններում։ Idram Junior հավելվածի միջոցով երեխաները հնարավորություն կստանան անկանխիկ գումար ունենալ, անհպում վճարումներ կատարել, խնայել և ֆինանսական գրագիտություն սովորել, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից և անվտանգ գործիքի միջոցով։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հայերեն English Русский

Հայտնի են Գյումրու ավագանու ընտրությունների 5 ընտրատեղամասերի ամփոփ արդյունքները

Ամփոփվել են Փարաքարի 6 ընտրատեղամասերում ՏԻՄ ընտրությունների արդյունքները

ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրել է Փարաքարում և Գյումրիում ընտրությունների հետ կապված ավելի քան 300 հրապարակում

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանեց Հայաստան

«Ինտեր»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Ուդինեզե»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

Ոստիկանությունը Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ հանցագործության մասին 6 հաղորդում է ուղարկել նախաքննական մարմին

Նախնական տվյալներով՝ Գյումրիում ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 42.66%-ը, Փարաքարում՝ 54.97%-ը

ՀՀ ՊՆ-ն հերքում է սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածների ուղղությամբ կրակելու մասին Ադրբեջանի ապատեղեկատվությունը

«Եվրադաշինքի» և «Մայր Հայաստանի» թեկնածուները խոսել են Գյումրիում ավագանու ընտրություններում սպասելիքներից

Գյումրիում ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություններ է մատուցում