Հայաստան

Հայաստանում ներդրվել և իրականացվում է անտառների ազգային մոնիթորինգի ծրագիր

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ներդրվել և իրականացվում է անտառների ազգային մոնիթորինգի ծրագիր

Հայաստանում ներդրվել է «Անտառների ազգային մոնիթորինգ» գաղափարը, որն իրականացվում է 2 փուլով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ Օդերևութաբանության համաշխարհային օրվան և ՀՀ-ում Անտառագետի, Ջրաբանի, Օդերևութաբանի օրվան նվիրված հանդիսավոր նիստում ներկայացնելով 2024 թվականի արդյունքները։

«Առաջին փուլը «Collect Earth» ծրագրով հողերի կատեգորիաների գնահատումը և տեսողական դասակարգումն է, որի շրջանակներում իրականացվել է 63 հազար տեղամասերի մեկնաբանություն, իսկ երկրորդ փուլը՝ դաշտային աշխատանքներն են, որի շրջանակներում ՀՀ ամբողջ տարածքում տեղադրվել են 317 մշտական փորձահրապարակներ»,-մանրամասնեց Ազիզյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում