Հայաստանում անցկացվել է Ամերիկայի Առևտրի Պալատի տարեկան ժողովը

2 րոպեի ընթերցում

Ամերիկայի Առևտրի Պալատը Հայաստանում մարտի 21-ին անց է կացրել իր տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

ժողովի անցկացման նպատակն էր ներկայացնել ԱԱՊՀ վերջին երկու տարիներին գրանցած ձեռքբերումները, քննարկել առաջիկա նախաձեռնություններն ու սահմանել գործարար համայնքի ռազմավարական առաջնահերթությունները:

Միջոցառմանը ներկա են գտնվել և ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ ԱԱՊՀ-ի հաջող գործունեությունը ոչ միայն խթանում է երկկողմ առևտրատնտեսական կապերի խորացումը՝ նպաստելով մեր երկրի տնտեսության կայուն զարգացմանը, այլև ունի կարևոր դերակատարություն Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման, ներդրումային միջավայրի բարելավման և նորարարական լուծումների ներմուծման տեսանկյունից։

«Պալատն ակտիվորեն ներգրավված է պետական բարեփոխումների քննարկումներում, ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված նախաձեռնություններում և տնտեսության զարգացման ռազմավարությունների մշակման գործընթացում: Պալատի անդամների փորձն ու առաջարկությունները հատկապես արժեքավոր են այն փոփոխությունների համար, որոնք մենք նախատեսում ենք իրականացնել՝ բիզնեսի համար ավելի կանխատեսելի և գրավիչ պայմաններ ստեղծելու համար», - նշել է Գևորգ Պապոյանը:

Ժողովի ընթացքում ԱԱՊՀ անդամներն ընտրել են նոր Տնօրենների խորհուրդ։

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները