Տնտեսություն

Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար. PayLink

3 րոպեի ընթերցում

Վճարումներ ստանալու նոր, արագ ու անվտանգ եղանակ՝ ընդամենը մեկ հղումով. Ամերիաբանկը և Դիննո ընկերությունը ներկայացնում են PayLink համատեղ հարթակը, որը վճարումների ստացման և կառավարման նորարարական լուծում է։ Այն օգնում է բիզնեսին պարզեցնել գործընթացները, ստանալ անխափան ու անվտանգ վճարումներ, ինչպես նաև ակնթարթային հաշվետվություն:

«Մեր նպատակն էր ստեղծել հարթակ, որը հնարավորություն կտա բիզնեսին ընդունել վճարումներ առավելագույնս հեշտ ու պարզ եղանակով։ PayLink-ի օգնությամբ մեր գործընկերներն այլևս կարիք չունեն իրենց կայքերում ինտեգրելու վճարային համակարգեր, կատարելու ծրագրավորման կամ դիզայնի աշխատանքներ։ Մենք աշխատում ենք 24/7 ռեժիմով և արձագանքում ենք մեր հաճախորդների հարցերին ցանկացած պահի»,- ասում է PayLink-ի պրոդուկտի պատասխանատու Մարտուն Անանյանը։ 

PayLink հարթակը տրամադրում է բիզնեսին անհրաժեշտ գործիքակազմ՝ վճարման հղում ստեղծելու և վճարումները կառավարելու համար։ Մասնավորապես, հարթակի միջոցով հնարավոր է ստեղծել վճարման հղում և այն տրամադրել հաճախորդին հաղորդակցման ցանկացած եղանակով, հաճախորդից ստանալ վճարում և նույն հարթակի օգնությամբ հետևել  գործարքի ընթացքին։ Նշենք, որ միջոցները մուտքագրվում են ընկերության հաշվին 2-3 աշխատանքային օրվա ընթացքում՝ ապահովելով գործընթացի լիարժեք թափանցիկությունն ու վերահսկողությունը:

PayLink-ով վճարումներ հնարավոր է ընդունել ինչպես բանկային քարտով, այնպես էլ MyAmeria Pay-ով, Idram, Telcell և Fast Shift դրամապանակներով։ 

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ: 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Դիննոյի մասին

«Դիննո» ՓԲԸ-ն Ամերիաբանկի դուստր ընկերություն է, որը հիմնադրվել է 2023թ.-ին: Այն մասնագիտացած է ոչ բանկային, նորարարական պրոդուկտների ու թվային լուծումների մշակման և իրագործման մեջ: Ընկերությունն այս պահին ներկայանում է 4 հիմնական պրոդուկտով՝ Eventhub, MyTour, PayLink և MedTech:

Հայերեն

Զելենսկին ասել է, թե ինչ քայլերի կդիմի Ուկրաինան, եթե Ռուսաստանի հետ համաձայնությունները ձախողվեն

ՀՀ ԲՏԱ նախարարն այցելել է կենսագիտության և առողջապահության ոլորտների ծրագրավորման ընկերություն

ՄԱԿ-ը ողջունել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Սև ծովի վերաբերյալ պայմանավորվածությունները

Փաշինյանը և Ռուբիոն քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության և տարածաշրջանային օրակարգի հարցեր

Հայաստանի և Իրանի ԱԳՆ-ների մամուլի խոսնակները քննարկել են ապատեղեկատվության դեմ պայքարը՝ հաշվի առնելով տարածաշրջանային ընթացիկ զարգացումները

Դմիտրիևն ասել է, որ Սևծովյան նախաձեռնությունը կօգնի հացահատիկով ապահովել աշխարհի ավելի քան 100 միլիոն մարդու

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է խոտածածկույթ

Եվրախորհրդի ղեկավարն ասել է, որ ԵՄ-ն չի ապասառեցնի ռուսական ակտիվները

Հրշեջ-փրկարարները մարել են Վեդու տներից մեկի խորդանոցում բռնկված հրդեհը

Ամերիկացի իրավաբանները փորձում են խուսափել Թրամփի դեմ գործերում ներգրավվելուց