Աշխարհ

Հարավային Կորեայի ընդդիմությունը նախաձեռնել է նախագահի պաշտոնակատարի իմփիչմենթը

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի ընդդիմությունը նախաձեռնել է նախագահի պաշտոնակատարի իմփիչմենթը

Հարավային Կորեայի ընդդիմությունը՝ «Տոբուրո» դեմոկրատական ​​կուսակցության գլխավորությամբ, առաջարկ է ներկայացրել խորհրդարանի աշխատակազմի պրոֆիլային մարմնին երկրի նախագահի պաշտոնակատար, փոխվարչապետ Չհվե Սան Մոկին իմփիչմենթ հայտարարելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Առաջարկի պատճառ է դարձել այն, որ Չհվե Սան Մոկը հրաժարվել է նշանակել Սահմանադրական դատարանի վերջին դատավորին։ Դեկտեմբերի վերջին փոխվարչապետը նշանակել է երեք թեկնածուներից երկուսին: Փետրվարի 27-ին Սահմանադրական դատարանը որոշել է, որ խորհրդարանի առաջադրմամբ Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Չհե Սան Մոկի՝ դատավորի պաշտոնում երեք թեկնածուներից մեկին նշանակելու մերժումը խախտում է օրենսդիր մարմնի լիազորությունները։

Օրենքի համաձայն՝ իմփիչմենթի քվեարկությունը հնարավոր է նախաձեռնությունը խորհրդարանի լիագումար նիստին ներկայացնելուց 24 ժամ հետո: «Տոբուրո»-ն վերահսկում է խորհրդարանի 300 տեղերից 170-ը։

2024 թ. դեկտեմբերի 27-ին խորհրդարանը իմփիչմենթ է հայտարարել Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Հան Դոկ Սուին։ Դեկտեմբերի 14-ին խորհրդարանն իմփիչմենթ էր հայտարարել պետության ղեկավար Յուն Սոկ Յոլին։ Մարտի 24-ին Սահմանադրական դատարանը կհրապարակի նախագահի պաշտոնակատար Հան Դոկ Սուի իմփիչմենթի գործով վճիռը։ Ինչպես ենթադրում են փորձագետները, եթե դատավորները վերականգնեն նրան պաշտոնում, ապա դա կարող է անորոշություն ստեղծել Չհվե Սան Մոկի իմփիչմենթի հեռանկարների շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում