ԵՄ-ն մտադիր չէ դադարեցնել զենքի մատակարարումները Կիևին. Կալաս

1 րոպեի ընթերցում

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել զենքի մատակարարումներն Ուկրաինային, ինչը Ռուսաստանի համար հրադադարի պայման է։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Reuters-ի հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը։ 

«ԵՄ-ն մտադիր չէ դադարեցնել զենքի մատակարարումները Կիևին։ Մենք շարունակում ենք աշխատել օգնության ծրագրի վրա։  Ուկրաինան պետք է ունակ լինի պաշտպանել իրեն»,-հայտարարել է նա՝ պատասխանելով Կիևին 40 միլիարդ եվրոյի օգնության տրամադրման ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցին։ 

 

 

Հայերեն Русский