Եվրամիությունը Իսրայելին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում

1 րոպեի ընթերցում

Եվրամիությունը ցավում է Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսման և Իսրայելի ավիահարվածների հետևանքով խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների զոհվելու համար: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները և կրկնում ՀԱՄԱՍ-ին ուղղված իր կոչը՝ անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին: Կոչ է անում նաև Իսրայելին զսպվածություն դրսևորել և վերսկսել մարդասիրական օգնության անխոչընդոտ ներմուծումն ու էլեկտրամատակարարումը Գազա»,-ասվում է ԵՄ-ի հայտարարության մեջ:

ԵՄ-ի արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի, Միջերկրածովյան հարցերով Եվրահանձնաժողովի անդամ Դուբրավկա Շույցայի և Ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնաժողովի անդամ Աջի Լյաբիբի համատեղ հայտարարությունը հրապարակվել է մարտի 18-ի երեկոյան։

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները բոլոր կողմերին կոչ են արել «ճշտությամբ կատարել միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված իրենց պարտավորությունները»:

«ԵՄ-ն կարծում է, որ բանակցությունների վերսկսումն ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքն է»,-նշում են Բրյուսելում։

 

Հայերեն Русский

Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ն երեխաների տոնին կազմակերպել է ուսուցողական արշավ

Հայաստանը՝ հատուկ հյուր Indonesia Fashion Week 2025-ում

Մետրոպոլիտենում նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

Իսրայելը հայտարարել է, որ համաձայն է ԱՄՆ առաջարկած հրադադարի ծրագրին, մինչդեռ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է

Գյումրիում տոնական միջոցառումներ են անցկացվել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Դուք նշանակալի ներդրում եք ունենում ԵԱՏՄ տարածքում համագործակցության ամրապնդման գործում. ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը, աշխարհի, Եվրոպայի չեմպիոնները Հունիսի 1-ը տոնել են մանկատներից մեկի փոքրիկների հետ

Ռուսաստանում կամրջի փլուզումը հանգեցրել է ճանապարհատրանսպորտային պատահարի. կան զոհեր ու վիրավորներ