Պակիստանում զավթված գնացքի բոլոր պատանդներն ազատ են արձակվել

2 րոպեի ընթերցում

Ավելի քան 400 մարդ, որոնք փրկվել էին Պակիստանի հարավ-արևմուտքում «Բելուջիստանի ազատագրման բանակ» խմբավորման կողմից զավթված գնացքից, ժամանել են Քվետա քաղաք.  անվտանգության ուժերի աշխատակիցները վնասազերծել են բոլոր 33 գրոհայիններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Arabiya-ն։

Լրատվամիջոցի տվյալներով՝ փրկարարական գործողության ժամանակ զոհվել է 21 պատանդ և հատուկ ծառայությունների չորս աշխատակից։

Ներկայում Բելուջիստան նահանգի վարչական կենտրոն Քվետայի երկաթուղային կայարան ժամանած տուժածներին ու փրկարարներին բուժօգնություն է ցուցաբերվում։

Հաղորդվում է, որ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը մարտի 13-ին կայցելի նահանգ: Նա հարձակումը որակել է «թուլակամության ակտ» և հայտարարել, որ նման գործողությունները չեն սասանի Պակիստանի՝ խաղաղության ձգտելու վճռականությունը:

Զինված խմբավորումը գնացքի վրա էր հարձակվել մարտի 11-ին, Բելուջիստանի նահանգի հեռավոր շրջանում, լեռներով շրջապատված թունելի մերձակայքում։ Խմբավորման մարտիկները պայթեցրել էին երկաթգիծը և կրակ բացել գնացքի վրա, որը Քվետայից Փեշավար էր ընթանում։ Բացի այդ, նրանք սպանել էին վեց պակիստանցի զինվորականի և խոստացել սպանել պատանդներին, եթե 48 ժամվա ընթացքում ազատ չարձակվեն բելուջ քաղբանտարկյալները, ակտիվիստները և անհետ կորածները, որոնք, զինյալների պնդմամբ, առևանգվել են Պակիստանի զինվորականների կողմից։ 

«Բելուջիստանի ազատագրման բանակ»-ը Պակիստանի կառավարության դեմ պայքարող մի քանի էթնիկ զինված խմբավորումներից ամենախոշորն է։ Այդ խմբավորումները ցանկանում են Բելուջիստանի անջատումը Պակիստանից։ Նրանք բազմիցս հարձակումներ են կատարել պետական ​ծառայողների, զինվորականների և Չինաստանի հետ կապված ձեռնարկությունների վրա՝ պահանջելով այնտեղ մշակվող ռեսուրսներից բաժին ստանալ:

Հայերեն Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ