Պակիստանում առնվազն 10 մարդ զոհվել է, 190-ը՝ փրկվել զինյալների գրաված գնացքից

2 րոպեի ընթերցում

Առնվազն 10 մարդ է զոհվել Պակիստանում զինյալների կողմից մարդատար գնացքը զավթելու ժամանակ։ Բացի այդ, 190 պատանդ փրկվել է, իսկ 30 զինյալ սպանվել է։ Փրկարարական գործողությունը շարունակվում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Dawn պարբերականը։

Նշվում է, որ զոհվել են գնացքի մեքենավարը և անվտանգության ծառայության աշխատակիցները։ Հրատարակությունն ընդգծում է, որ զոհվածների պաշտոնական ստույգ թիվն առայժմ չեն հայտնում։ Բացի այդ, 37 մարդ է հոսպիտալացվել հակաահաբեկչական գործողության սկսվելուց հետո։

Գնացքի զավթմանը մասնակցած ծայրահեղականների ստույգ թիվը հայտնի չէ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարձակման պահին գնացքում գտնվող շուրջ 450 ուղևորներից առնվազն 155-ն ազատ են արձակվել։

Մարտի 11-ին «Բելուջիստանի ազատագրման բանակ» ծայրահեղական խմբավորման զինյալները Պակիստանում պատանդ են վերցրել Բելուջիստանի նահանգի վարչական կենտրոն Քվետա քաղաքից դեպի Խայբեր Փախտունխվայի նահանգի Փեշավար քաղաք մեկնող գնացքի շուրջ 450 ուղևորի: Ծայրահեղականները պայթեցրել են երկաթուղային գծերը, ապա կրակ բացել գնացքի վրա։ Հարձակման ժամանակ փոխհրաձգություն է տեղի ունեցել գնացքի անվտանգության ծառայության աշխատակիցների և զինյալների միջև:

Խմբավորումը սպառնացել է սպանել պատանդներին, եթե 48 ժամվա ընթացքում ազատ չարձակվեն բելուջ քաղբանտարկյալները, ակտիվիստները և անհետ կորածները, որոնք, զինյալների պնդմամբ, առևանգվել են Պակիստանի զինվորականների կողմից։  

«Բելուջիստանի ազատագրման բանակ»-ը Պակիստանի կառավարության դեմ պայքարող մի քանի էթնիկ զինված խմբավորումներից ամենախոշորն է։ Բելուջիստանի նահանգը սահմանակցում է Աֆղանստանին և Իրանին։ 

Աշխարհ

Պակիստանում հաջողվել է փրկել գնացքում պատանդ պահվող 155 ուղևորի

 

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան