Իրավունք

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել «Եռաբլուր»-ին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ քրեական վարույթով

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել «Եռաբլուր»-ին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ քրեական վարույթով

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ 

«Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար: Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,- հայտնել են ՀՀ դատախազությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում