Եվրոպա

Գրենլանդիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Դեմոկրատիտ» կուսակցությունը

3 րոպեի ընթերցում

Գրենլանդիայում մարտի 11-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Դեմոկրատիտ» (Demokraatit) կուսակցությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը։

Ըստ պաշտոնական արդյունքների՝ դեմոկրատական կուսակցությունը, որն անկախանալու հարցում շտապողականություն չի ցուցաբերում, հաղթել է ձայների 29,9%-ով։

Իշխող «Ինուիտ Ատակատիգիիտ» կուսակցությունը և նրա կոալիցիոն գործընկեր «Սիումուտը» հավաքել են ձայների ընդհանուր 36,1%-ը: «Ինուիտ Ատակատիգիիտ» կուսակցությունը Գրենլանդիայի անկախությունը դիտարկում է որպես երկարաժամկետ նախագիծ, որը պահանջում է տարիների բանակցություններ Դանիայի հետ:

Միևնույն ժամանակ գլխավոր ընդդիմադիր «Նալերաք» կուսակցությունը, որը պայքարում էր Դանիայի հետ հարաբերություններն ավելի արագ խզելու համար, հավաքել է 24,5%:

Նավթով և գազով հարուստ Դանիայի ինքնավար շրջանի` Գրենլանդիայի բոլոր գերիշխող կուսակցությունները համաձայն են Դանիայից անկախանալու ցանկության հետ: Վերջին տարիների գրեթե բոլոր ընտրություններում Գրենլանդիայի քաղաքական գործիչները խոստացել են քայլեր ձեռնարկել ինքնավարության հասնելու համար, բայց նրանցից ոչ մեկը կոնկրետ ժամանակացույց չի առաջարկել:

Դանիան կառավարում էր Գրենլանդիան որպես գաղութ մինչև 1953 թվականը, երբ կղզին ձեռք բերեց մեծ ինքնակառավարման լիազորություններ։ Այնուհետև 2009 թվականին Արկտիկայում գտնվող կղզին հասել է ավելի շատ լիազորությունների՝ կապված օգտակար հանածոների, ոստիկանության և դատարանների հետ: Բայց Դանիան դեռևս վերահսկում է կղզու անվտանգությունը, պաշտպանությունը, արտաքին և դրամավարկային քաղաքականությունը։ Գրենլանդիան նաև օգուտ է ստանում Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին Դանիայի անդամակցությունից:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում մի քանի անգամ նշել է, որ Գրենլանդիան պետք է միանա Միացյալ Նահանգներին։ Նա սպառնացել է բարձր առևտրային տուրքեր սահմանել Դանիայի նկատմամբ, եթե վերջինս չհրաժարվի կղզուց։ Թրամփը հրապարակայնորեն չէր բացառել նաև կղզին ամերիկյան վերահսկողության տակ վերցնելու համար ռազմական ուժ կիրառելու հնարավորությունը։

Կղզին վերահսկելու Թրամփի գաղափարը միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացրել է ընտրությունների վրա և հարցեր առաջացրել կղզու ապագա անվտանգության վերաբերյալ, քանի որ թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Ռուսաստանը և թե՛ Չինաստանը պայքարում են Արկտիկայում ազդեցությունը մեծացնելու համար:

Հայերեն Русский

Բելառուսում «Օրեշնիկ»-ի համար արձակման կայանքներ են պատրաստում. Լուկաշենկո

Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է բանակցությունների ավարտի մասին Բաքվի հայտարարությունը

Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա կանցկացվի՝ Բաքվում ապօրինի պահվող հայերին ազատ արձակելու պահանջով

Էստոնիան պատրաստ է իր բանտերը վարձակալությամբ տրամադրել Շվեդիային և Նիդեռլանդներին

Ֆինլանդիան և Ուկրաինան նոր համաձայնագիր են ստորագրել պաշտպանական ոլորտում համագործակցության ամրապնդման համար

«Արարատ»-ն ու ԲԿՄԱ-ն ոչ-ոքի ավարտեցին հանդիպումը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-13/03/25

Ասիական ինդեքսներ - 13/03/25

Պրահայում ֆիլմերի միջազգային փառատոնին ներկայացված է ԼՂ հակամարտության մասին պատմող «Սև այգի» ֆիլմը

Լուկաշենկոն և Պուտինը Կրեմլում բանակցություններ են վարում