Մանիլայում ՄՔԴ-ի հրամանով ձերբակալել են Ֆիլիպինների նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեին

2 րոպեի ընթերցում

Ֆիլիպինների նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեն  Միջազգային քրեական դատարանի հրամանով ձերբակալվել է Մանիլայի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է AFP գործակալությունը։

«Վաղ առավոտյան Մանիլայի Ինտերպոլը ՄՔԴ-ից ստացել է ձերբակալման հրամանի պաշտոնական պատճենը։ Ներկայում նա (Դուտերտեն) գտնվում է կալանքի տակ», - ասվում է Դուտերտեի գրասենյակի հայտարարության մեջ:

Դատարանը հետաքննում է ենթադրվող հանցագործությունները՝ կապված թմրանյութերի դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկված գործողությունների հետ, որոնք Դուտերտեն ղեկավարել է պետության ղեկավարի պաշտոնում եղած ժամանակ (2016-2022 թթ.)։

Նա բազմիցս թմրավաճառների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի կոչ է արել և պնդել, որ անձամբ երեք թմրավաճառի է սպանել: Դուտերտեի կողմից թմրանյութերի դեմ հայտարարված պատերազմի հետևանքով Ֆիլիպիններում կարող են զոհված լինել հազարավոր մարդիկ, այդ թվում՝ արտադատական ​​հաշվեհարդարների պատճառով։

ՄՔԴ-ն 79-ամյա նախկին նախագահին կասկածում է մարդկության դեմ հանցագործությունների մեջ՝ բռնաճնշումների պատճառով, որոնց ընթացքում, ըստ իրավապաշտպանների, զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվում՝ նրանք, ում կապը թմրանյութերի հետ ապացուցված չի եղել։

Նախկին նախագահը Cathay Pacific չվերթով Մանիլա է ժամանել Հոնկոնգից, որտեղ գտնվում էր կարճատև այցով։ Դուտերտեն ավելի վաղ ասել էր, որ պատրաստ է դատարանի առաջ կանգնել:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան