Հայաստան

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն անցած տարի ավելի քան 2500 իրավախախտում է արձանագրել

1 րոպեի ընթերցում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն անցած տարի ավելի քան 2500 իրավախախտում է արձանագրել

Հայաստանի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի  կողմից օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով բնապահպանության և ընդերքի ոլորտներում իրականացված վերահսկողական և օրենքով սահմանված այլ գործառույթների արդյունքում անցած տարի արձանագրվել է ընդհանուր 2536 իրավախախտում, որը 2023 թվականի համեմատությամբ նվազել է 0,3 տոկոսով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը։ 

Նրա խոսքով՝ վերահսկողական աշխատանքների արդյունքում արձանագրված իրավախախտումների հիմքով հարուցվել է 1645 վարչական վարույթ, որը 

2023 թվականի համեմատ աճել է 21,7 տոկոսով։ 

Հարուցված վարչական վարույթների արդյունքում 2024-ին վարչական տույժի են ենթարկվել 992 անձ, որոնց նկատմամբ կիրառվել է 1346 վարչական տույժ՝ նախորդ տարվա համեմատությամբ աճել է 20,6 տոկոսով։

Դրանց արդյունքում նշանակված վարչական տուգանքի չափը կազմել է 205 միլիոն 590 հազար ՀՀ դրամ՝ 2023 թվականի համեմատ աճելով  51,4 տոկոսով, իսկ 2022 թվականի համեմատ՝ 107,3 տոկոսով։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում