Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի և «Մանթաշյանց» գործարարների միության անդամների հանդիպմանը բարձրացվել են տնտեսության տարբեր ոլորտների հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարարի և «Մանթաշյանց» գործարարների միության անդամների հանդիպմանը բարձրացվել են տնտեսության տարբեր ոլորտների հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է «Մանթաշյանց» գործարարների միության անդամների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հանդիպման ընթացքում միության անդամները բարձրացրել են իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերում էին տնտեսության տարբեր ոլորտների խնդիրներին։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել արտադրանքի արտահանման և ներմուծման ընթացակարգերին, առանց մաքսատուրքի էլեկտրամոբիլների ներմուծմանը, լոգիստիկ հնարավորությունների և կապիտալի շուկայի զարգացմանը, արտասահմանյան շուկաներում հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանն ու առաջմղմանը և այդ համատեքստում միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներին հայ արտադրողների մասնակցությանը»,- նշել է Գևորգ Պապոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում