Թուրքիա

Ուժի մեջ է մտել Թուրքիայի և Ադրբեջանի միջև բնական գազի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը

1 րոպեի ընթերցում

Ուժի մեջ է մտել Թուրքիայի և Ադրբեջանի միջև բնական գազի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը

Ուժի մեջ է մտել Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների միջև ստորագրված բնական գազի ոլորտում համագործակցության համաձայնագիրը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը։  

Նշվում է, որ փաստաթղթի նպատակն է նպաստել այս ոլորտում երկու երկրների համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում Ադրբեջանի ներդրմանը։

Թուրքիայի և Ադրբեջանի միջև այս համաձայնագիրը ստորագրվել էր 2024-ի մայիսի 14-ին Ստամբուլում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում