Քաղաքականություն

Այցելում եմ Ադրբեջանի կողմից մասնակիորեն օկուպացված Վայոց ձորի մարզ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

2 րոպեի ընթերցում

Այցելում եմ Ադրբեջանի կողմից մասնակիորեն օկուպացված Վայոց ձորի մարզ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Վայոց ձորի մարզ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Դըկոտինյին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։ 

«Այսօր այցելում եմ Վայոց ձորի մարզ։ Վայոց ձորի մարզը գտնվում է Ադրբեջանի կողմից մասնակիորեն օկուպացված հայկական տարածքի հենակետային հատվածում։ Այն ռազմավարական նշանակություն ունեցող մարզ է։ Այստեղ է գտնվում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) կենտրոնակայանը»,- գրել է Ֆրանսիայի դեսպանը։

Դեսպանը մեկ այլ գրառմամբ հայտնել է Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի հետ հանդիպման մասին։ 

Դըկոտինյին հայտնել է, որ մարզպետի հետ քննարկել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության, Վայոց ձորի մարզի և Օ-դը-Ֆրանս շրջանի միջև համագործակցության, Բանդոլի հետ գինեգործության ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում