Հյուսիսային Կորեան ռազմավարական թևավոր հրթիռ է արձակել

1 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեան հաղորդել է Արևմտակորեական նեղուցում ռազմավարական թևավոր հրթիռի փորձարկում անցկացնելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Փետրվարի 25-ի օրվա առաջին կեսին ԿԺԲ-ի (Կորեայի ժողովրդական բանակի) արևմտյան շրջանի հրթիռային միավորումների ստորաբաժանումներից մեկը ռազմավարական թևավոր հրթիռ է արձակել Արևմտակորեական նեղուցում», - հաղորդել տեղական ռադիոն։

Արձակմանը ներկա է եղել ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը։

Իր հերթին հարավկորեական Yonhap գործակալությունը, վկայակոչելով հյուսիսկորեական լրատվամիջոցներին, պարզաբանում է, որ արձակման նպատակը թշնամու զինված ուժերին դիմակայելու հնարավորությունների և միջուկային պատրաստության տարբեր տեսակների ցուցադրումն է։

Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ հզոր հարվածային ներուժի ապահովումը կամրապնդի զսպումը։ Նա նաև երկրի միջուկային ուժերի մանրակրկիտ ռազմական պատրաստվածության կոչ է արել։

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն