ՀՀ վարչապետը քաղաքացիներին հրավիրում է Կառավարություն՝ քննարկելու Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Կառավարություն՝ քննարկելու Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը նման հրավեր կատարել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:
«Սիրելի քաղաքացիներ, նախորդ շաբաթ հրապարակեցի Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը, որն այս օրերին լայնորեն քննարկվում է սոցիալական ցանցերում, մամուլում, հանրության շրջանում։
Կարևոր եմ համարում քաղաքացիների հետ նախագծի անմիջական քննարկումները։ Նման քննարկմամբ հետաքրքրված քաղաքացիներին, 20-30 հոգանոց խմբերով, հրավիրում եմ Կառավարություն՝ նախագիծն անկաշկանդ մթնոլորտում քննարկելու։
Ձևավորեք Ձեր խմբերը և հանդիպման հայտն ուղարկեք [email protected] էլ. փոստի հասցեով՝ կցելով հանդիպմանը մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիների անվանական ցանկը։
Հանդիպման հայտ կարող եք ներկայացնել նաև անհատապես, և Ձեզ հանդիպման կհրավիրենք՝ 25-30 հոգանոց խմբեր ձևավորելով։ Մինչ հանդիպում»,- գրել է ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ 70 հոգանոց և ավելի մեծ խմբեր ձևավորելու դեպքում անձամբ կայցելի տվյալ բնակավայր՝ նախագիծը քննարկելու։