Թրամփի վարչակազմը դադարեցնում է USAID-ի արտաքին օգնության պայմանագրերի 90%-ը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ դադարեցնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) արտաքին օգնության պայմանագրերի մոտ 90%-ը, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, 60 միլիարդ դոլարի ամերիկյան օգնությունն ամբողջ աշխարհում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը, որի տրամադրության տակ են հայտնվել համապատասխան փաստաթղթերը։

Ըստ հրապարակման՝ ԱՄՆ վարչակազմի կողմից հայտարարված կրճատումների պատճառով ԱՄՆ ՄԶԳ-ի շատ քիչ ծրագրեր կշարունակեն գոյությունը։ Փաստաթղթերում նշվում է, որ նախատեսվում են ավելի շատ փոփոխություններ այն հարցի շուրջ, թե ինչպես են ԱՄՆ ՄԶԳ-ն և Պետքարտուղարությունը բաշխում արտաքին օգնությունը։ Դրա նպատակն է «հարկատուների գումարներն օգտագործել ավելի խելամիտ կերպով՝ առաջ տանելու ամերիկյան շահերը»։ 

Հունվարի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից հետո արտաքին օգնության կասեցման պատճառով դադարեցվել են արտերկրում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող հազարավոր ծրագրեր, ԱՄՆ ՄԶԳ-ի աշխատակիցների մեծ մասը հեռացվել է աշխատանքից։ 

USAID-ի միջոցով բաշխվող օտարերկրյա օգնության տրամադրումը դադարեցնելու պատճառով մի խումբ ոչ առևտրային կազմակերպություններ դատական հայցեր են ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ։ Կոլումբիայի շրջանի դաշնային դատարանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին ժամանակ էր տվել մինչև փետրվարի 26-ի ժամը 23:59 արտաքին օգնության տրամադրումը վերսկսելու համար, սակայն Գերագույն դատարանը ժամանակավորապես կասեցրել է այդ որոշումը։

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ Գերագույն դատարանը ժամանակավորապես ուժի մեջ է թողել արտաքին օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի որոշումը

 

Հայերեն English Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում