1 րոպեի ընթերցում

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևն իր հրամանագրով հոբելյանական հուշամեդալ է սահմանել՝ ի պատիվ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, փաստաթղթի տեքստը հրապարակվել է երկրի ղեկավարի կայքում։
«2025 թվականի մայիսի 9-ի հիշատակի և պատվի օրվա կապակցությամբ, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարության կապակցությամբ՝ սահմանել հոբելյանական հուշամեդալ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակի պատվին»,- ասված է փաստաթղթի տեքստում։
Հրամանագրի համաձայն՝ հուշամեդալը շնորհվում է հանրապետության քաղաքացիներին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին, պարգևատրված խորհրդային շքանշաններով և Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մարտական վաստակի համար ստացած մեդալներով, ինչպես նաև պատերազմի ժամանակ աշխատանքային ճակատի վետերաններին։
Ավելի վաղ Միրզիյոևն իր հրամանագրով Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ սահմանել էր միանվագ դրամական պարգև Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների և հաշմանդամների համար՝ 10 հազար դոլարի չափով։