Եվրոպա

Հռոմի պապի մոտ ապաքինման դրական նշաններ կան

1 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հիվանդանոցում շարունակում է ապաքինվել թոքաբորբից և վերսկսել է որոշակի աշխատանք կատարել։ Նա զանգահարել է Գազայի քրիստոնյա ծխական համայնք՝ հայտնելու իր աջակցությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Vatican News-ը։ 

88-ամյա քահանայապետի մոտ, որը հոսպիտալացվել է փետրվարի 14-ին, շնչառական ասթմատիկ խանգարում չի գրանցվել, և որոշ լաբորատոր հետազոտություններ բարելավման նշաններ են ցույց տվել, թեև բժիշկները զգուշավոր են՝ հաշվի առնելով նրա տարիքը և բժշկական պատմությունը: 

Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնորհակալություն է հայտնել ժողովրդին այս օրերին  իր առողջության համար աղոթելու համար։

Փետրվարի 24-ի երեկոյան հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ կարդինալներ, եպիսկոպոսներ և հռոմեական կուրիայի անդամներ, հավաքվել են Սուրբ Պետրոսի հրապարակում՝ աղոթելու Հռոմի Ֆրանցիսկոս պապի ապաքինման համար:

Հայերեն

ԱԺ-ն ընդունեց հայտարարագրերի ներկայացման սկզբնաժամկետ ու վերջնաժամկետ սահմանող օրինագիծը

Սիրիայում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները հնարավոր գրոհների մասին ԱՄՆ-ի նախազգուշացումներից հետո

ԵՄ դիտորդները ծանոթացել են Խոզնավարի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների արձակած կրակոցների հետևանքներին

Գեղարքունիքի մարզը հյուրընկալել է Վանաձորի թատրոնի դերասաններին

Գեղարքունիքի մարզում ծառատունկ է իրականացվել

Երևանի քաղաքապետարանն աղբահանության վճարի արտոնություն կսահմանի որոշակի խմբերի համար

ԱրարատԲանկն ու «ԱՐՓԱ» գիտահետազոտական ինստիտուտը հայտարարեցին համագործակցության մասին

Կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների

Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը

Մակրոնը կմեկնի Հռոմի պապի հուղարկավորությանը