Տնտեսություն

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական համատեղ արդյունաբերական գոտիների ստեղծման ուղղությամբ փոխգործակցության հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական համատեղ արդյունաբերական գոտիների ստեղծման ուղղությամբ փոխգործակցության հնարավորությունները

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում՝ «Եվրասիա» երրորդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում։ 

Այցի շրջանակներում նախարարի տեղակալը հանդիպել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Դեհղան Դեհնավիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։

«Քննարկվել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու հեռանկարները, ներդրումների հնարավորությունները և ՀՀ-ում համատեղ արդյունաբերական գոտիների ստեղծման ուղղությամբ փոխգործակցության հնարավորությունները։ Այնուհետև Էդգար Զաքարյանը և դեսպան Գրիգոր Հակոբյանը մասնակցել են «Եվրասիա» երրորդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, որտեղ ելույթով հանդես են եկել նաև ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը և ԵԱՏՄ երկրների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում