Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը բարելավվել է, նա աշխատում է հիվանդանոցից

2 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապի առողջական վիճակը բարելավվել է, նա առույգ է և որոշ աշխատանք է անում հիվանդանոցից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 20-ին հայտնել է Վատիկանի խոսնակ Մատեո Բրունին՝ նշելով, որ Հռոմի պապը գիշերը լավ է քնել և կարողացել է նախաճաշել։

88-ամյա Ֆրանցիսկոս պապն արդեն ութ օր է՝ գտնվում է Հռոմի «Ջեմելի» հիվանդանոցում, որտեղ բուժվում է երկկողմանի թոքաբորբից։ Հիվանդանոց ընդունվելուն նախորդող մի քանի օրերին նա շնչառական դժվարություններ ուներ։

Վատիկանում Reuters-ի աղբյուրներից մեկն իր հերթին հայտնել է, որ Ֆրանցիսկող պապը շնչում է ինքնուրույն՝ առանց շնչառական սարքերի օգնության, կարողանում է տեղաշարժել հիվանդասենյակում, նույնիսկ զանգեր է ընդունում և փաստաթղթերի հետ կապված որոշ գործեր անում։

Ֆրանցիսկոսը, որը Հռոմի պապ է դարձել 2013 թվականից, թույլ առողջություն է ունեցել վերջին երկու տարիներին։ Նա հատկապես հակված է թոքային հիվանդությունների, քանի որ երիտասարդ տարիքում հիվանդության պատճառով նրա թոքի մի մասը հեռացվել է։

Պաշտոնաթող կաթոլիկ կարդինալներից մեկը փետրվարի 20-ին չէր բացառել, որ Ֆրանցիսկոս պապն իր փխրուն առողջության պատճառով կարող է հրաժարվել 1,4 միլիարդ հետևորդ ունեցող կաթոլիկ եկեղեցու հովվապետի աթոռից, ինչպես դա արել է նրա նախորդ լուսահոգի Բենեդիկտոս XVI պապը:

Ֆրանցիսկոս պապը նախկինում բացառել է պաշտոնաթող լինելու հնարավորությունը՝ 2024 թվականին դա անվանելով միայն «հեռավոր վարկած»։

Հայերեն Русский

Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, կամայականորեն բանտարկվածները պետք է ազատ արձակվեն. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Իսրայելը 9 պաղեստինցի պատանդների ազատ է արձակել

ՀՀ կառավարությունը ֆինանսավորելու է Գավառ համայնքի մասնակցային բյուջետավորման երկու ծրագրային հայտ

ԱՄՆ-ի դեմ Ճապոնիայի պատասխան մաքսատուրքերը չեն բխի Տոկիոյի շահերից. Շիգերու Իշիբա

Որոշ մարզերում սպասվում են առատ տեղումներ ձյան տեսքով

Ռուսաստանը և Եգիպտոսը ​​ռազմածովային զորավարժություններ են անցկացրել Միջերկրական ծովում

Ֆասթ Բանկը ՓՄՁ-ների կողքին է՝ իր գրավիչ առաջարկներով

Վարդենիսի մանկական գրադարանում տեղի է ունեցել ժամանակակից գրող Ռուբեն Եսայանի «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպի քննարկումը

Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցերեկույթ՝ Գավառի պետական համալսարանում

Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ նաև ձյան տեսքով