Զելենսկին Կիևում ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացին՝ Թրամփի հետ հակասությունների ֆոնին

3 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին փետրվարի 20-ին Կիևում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելոգի հետ։ Կողմերը պետք է քննարկեին ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ուղիները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The New York Times-ը։

Այս հանդիպումը, ինչպես ակնկալվում էր, պետք է նաև թուլացներ Վաշինգտոնի և Կիևի միջև լարվածությունը, որն առաջացել էր երկու երկրների ղեկավարների փոխադարձ մեղադրանքներից հետո. Թրամփը Զելենսկիին անվանել էր «բռնակալ», իսկ Ուկրաինայի նախագահը նրան մեղադրել էր ռուսական քարոզչությունն առաջ տանելու մեջ։

Միացյալ Նահանգներ

Թրամփը Զելենսկիին բռնակալ է անվանել

Առայժմ պարզ չէ՝ արդյոք բանակցությունների ընթացքում որևէ առաջընթաց գրանցել է թե ոչ։ Հանդիպումից հետո նախատեսված մամուլի ասուլիսը չեղարկվել է, լրագրողներին խնդրել են տուն գնալ։

Ավելի ուշ Վոլոդիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում գրել է, որ Քիթ Քելոգի հետ ունեցել է «արդյունավետ հանդիպում», որի ընթացքում քննարկվել են իրավիճակն առաջնագծում, ռազմագերիների վերադարձը և Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները՝ որպես խաղաղության համաձայնագրի մի մաս։

«Ուկրաինա-ԱՄՆ ուժեղ հարաբերություններն օգտակար են ամբողջ աշխարհին», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկիի հետ հանդիպումից առաջ Քելոգը հանդիպում էր ունեցել ուկրաինացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ուկրաինայի բանակի հրամանատար Ալեքսանդր Սիրսկիի, ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովի, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։

Բացի խաղաղության համաձայնագրի քննարկումից, Քելոգն, ամենայն հավանականությամբ, պետք է Զելենսկիի հետ քննարկեր նաև Վաշինգտոնի և Կիևի միջև հնարավոր համաձայնությունն օգտակար հանածոների շուրջ, ըստ որի Միացյալ Նահանգների ձեռքերում կհայտնվեր այդ երկրի օգտակար հանածոների 50%-ը՝ որպես փոխհատուցում ամերիկյան նախկին օգնության դիմաց և, հնարավոր է, որպես երաշխիք ապագա օգնության համար։

Զելենսկին ավելի վաղ հրաժարվել էր ստորագրել այդ համաձայնագիրը։

Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ «կվերակենդանացնի» օգտակար հանածոների շուրջ «Կիևի խափանած» համաձայնագիրը

 

Հայերեն English Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում