Միացյալ Նահանգներ

Թրամփը Զելենսկիին բռնակալ է անվանել

1 րոպեի ընթերցում

Թրամփը Զելենսկիին բռնակալ է անվանել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկիին անվանել է «առանց ընտրությունների բռնապետ» և ասել է, որ վերջինս հրաժարվում է ընտրություններից։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Նա հրաժարվում է ընտրություններ անցկացնել, ուկրաինական ընտրություններում նրա աջակցությունը չափազանց ցածր է, և միակ բանը, որ նա իսկապես գիտի, դա Բայդենի թույլ կողմերի վրա խաղալն է: Բռնապետ առանց ընտրությունների, Զելենսկին ավելի լավ է շտապի, թե չէ երկիր չի մնա»,- ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ շարունակվող հակամարտությունը կործանում է Ուկրաինան։

Թրամփը նաև կրկնել է իր դիրքորոշումը, որ որպես նախագահ՝ կարող է արագ հասնել կարգավորման, մինչդեռ Բայդենի վարչակազմը, նրա կարծիքով, նույնիսկ չի փորձել դա անել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում